
Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շուրջ 280 շրջանավարտների: Վարչապետը նրանց շնորհավորել է «Վերջին զանգի» կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Ամառանոցում բեմ էր տեղադրվել, կազմակերպվել էր համերգ, որին մասնակցում են հայ երգիչ-երգչուհիներ։ Կադրերում երևում է, որ «Վերջին զանգի» փարթիին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։
Մեկնաբանություններ
Կիսվի՛ր