Սկանդալային բացահայտումներ առաջիկայում ․ ․ ․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ազատ արձակեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին: Այս որոշման հետ կապված լուրեր տարածվեցին, որ դրա տեքստը ոչ թե դատավոր Գրիգորյանն է գրել, այլ գրել ու իրեն են տվել: Այս հանգամանքը բնականաբար չի վրպել իրավապահների աչքից եւ, դեռ ավելին, խորը կասկածների տեղիք է տվել, թե ինչպես կարող է դատավորն ընդամենը մեկ օրվա մեջ նման ծավալուն ու պատճառաբանված որոշում գրել:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր