Նոր առաջարկ Քոչարյանին

Տեղեկություն է տարածվել, որ Սիստեմա ընկերությունը դարձյալ առաջարկել է տնօրենների խորհրդի կազմ ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այդ մասին հայտնել է երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը: Ռոբերտ Քոչարյանը ռուսական Սիստեմա բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում է 2009 թվականից: Ռոբերտ Քոչարյանն այդ աշխատանքին է անցել նախագահի պաշտոնը թողնելուց կարճ ժամանակ անց: Նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանն անկասկած պահպանում էր իր քաղաքական դերակատարությունն ու ներգրավվածությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում, անգամ արտաքին ընդգրկումով՝ նա հետնախագահական շրջանում այց էր կատարել նաեւ Իրան եւ հանդիպել այդ երկրի նախագահի հետ, անելով մի քանի ուշագրավ հայտարարություն, այդ թվում այն, որ անցանկալի է այլ ուժերի ներկայությունը ռեգիոնում:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր