Սենսացիոն հայտարարություն դատարանից. սառույցը շարժվեց

Վճռաբեկ դատարանի Քրեական գործերի պալատի մի քանի դատավորներ հայտարարություն են արել Սահմանադրական դատարանի վերաբերյալ, մասնավորապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանի գործերի առիթով ՍԴ որոշումների վերաբերյալ: Վճռաբեկ դատարանի դատավորները Սահմանադրական դատարանին փաստացի մեղադրում են իր, այսպես ասած, լիազորությունները գերազանցելու համար՝ հայտարարելով, որ ՍԴ-ն խախտել է դատական ատյանների որոշումների մեկնաբանության տիրույթը և արել բաներ, որ չպետք է աներ: ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի և Վաչագան Ղազարյանի գործերով փաստացի կայացրել էր նրանց, այսպես ասած, գործիք կամ խաղաքարտ տվող որոշումներ՝ ըստ էության հայտարարելով, որ նրանք ճիշտ են եղել, իսկ Վճռաբեկը՝ սխալ: Այժմ Վճռաբեկ դատարանի մի շարք դատավորներ հայտարարում են, որ Սահմանադրական դատարանն է եղել սխալ և մեծ հաշվով խախտել դատարանների միջև սահմանը: Սա աննախադեպ հայտարարություն է, և այն առավել հետաքրքրություն ներկայացնում է այն հանգամանքի բերումով, որ հնչում է դատարանների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից և «վեթինգի» կամ, այլ կերպ ասած, դատավորների լյուստրացիայի նախաձեռնության ազդարարումից հետո:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր