Քոչարյանն ու Սերժը հանդիպել են․ դաշնակիցնե՞ր, թե՞ մրցակիցներ ․ ․ ․

Կալանքից ազատվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Թե ինչ հարցեր են քննարկել նախկին երկու նախագահները, Սողոմոնյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ զուտ անձնական հանդիպում է եղել։
Ի դեպ ուշագրավ է, որ հենց այսօր՝ թերթերից մեկին տված հարցազրույցում, ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքել էր, թե որևէ հանրապետական Քոչարյանի հետ հանդիպել է՝ վերջինիս ազատության մեջ հայտնվելուց հետո։

Արդեն այն փաստը, որ Քոչարյան-Սարգսյան հանդիպման լուրը փաստորեն թաքցնում են ՀՀԿ-ում, իսկ դրա մասին հրապարակայնացնում է երկրորդ նախագահի գրասենյակը՝ հուշում է, թե այդ զրույցի մոտավոր բովանդակության և թե այն նպատակների մասին, որոնք հետապնդում են երկու նախկին նախագահները։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր