Խոշոր վթար Երեւանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Range Rover-ը, Opel-ն ու Газель-ը

Երեւանում, այսօր` մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհի խաչմերուկում, ճակատ-ճակատի բախվել են Range Rover մակնիշի 30 DD 400 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 ZT 699 համարանիշի եւ Газель մակնիշի 208 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական ստացած վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր