Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի դստեր նոր ու ոճային լուսանկարները

Դերասան Սոս Ջանիբեկյանի կինը՝ ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը, ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է դստեր՝ փոքրիկ Անաիսի լուսանկարներով։

Ոճաբան-մայրիկը երկու հրապարակումներում էլ դստերը ներկայացրել է հետաքրքիր ու տարբերվող կերպարներով։

Ավելի վաղ Tert.am Life-ի հետ խոսելով դստեր համար ընտրվող հագուստների մասին` Մադոննան ասել էր. «Շատ գեղեցիկ շորիկներ ունի, սակայն իր դուրն այդքան էլ չեն գալիս։ Իրականում այդ փոքրիկ գեղեցիկ շորիկները երեխաներին հարմար չեն, սկսում է գոռալ, բողոքել։ Ամենահարմարը փափուկ, սպորտային տեսքով տաբատները, բլուզներն ու կոմբինեզոններն են։ Իհարկե, այս դեպքում էլ իր բոլոր հարմարավետ շորերն ունեն ինչ–որ հետաքրքիր դետալներ՝ նապաստակի ականջներ, համադրված գույներ։ Իր համար ընտրում եմ պաստելային աղջկական գույներ` հիմնականում վարդագույն, որն իմ կարծիքով շատ է սազում իրեն։ Վերջերս փորձեցի նաև ամբողջությամբ սև հագուստ պատվիրել իր համար։ Գուցե շատերը չհավանեն, որովհետև մեր հասարակության մեջ ընդունված է, որ երեխաները սև չպիտի հագնեն, բայց նորաձևության մեջ ամեն ինչ այլ է։ Շատ գեղեցիկ հագուստներ կան։ Ժամանակին ընթացքում, երբ սկսի ձևավորվել իր ճաշակը, հուսով եմ, ինքն էլ սեր կունենա դեպի գեղեցիկ հագուստը»։

 

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր