
EnterTrain-ը ներկայացնում է պատմություն, որը գուցե իրական չէ, բայց զվարճալի է:
Պատմոթյունը մարդու մասին է, ով ամբողջ կյանքում աշխատել էր: Տնտեսում էր իր բոլոր խնայողությունները և բավական մեծ կարողություն ուներ: Կյանքում ամենաշատը փող էր սիրում:
Մի անգամ սարսափելի հիվանդությամբ հիվանդացավ: Բժիշկներն ասացին, որ նրան շատ քիչ էր մնացել ապրելու:
Այդ մասին իմանալով՝ տղամարդն իր կնոջն ասաց. «Լսիր երբ ես մահանամ, հավաքիր ամբողջ փողս և հետս դիր գերեզմանի մեջ: Ուզում եմ փողս հանդերձյալ կյանք տանել»:- «Խոստանում եմ»,- պատասխանեց կինը:
Կարճ ժամանակ անց նրա ամուսինը մահացավ: Կինը դագաղի մոտ սևազգեստ կանգնած էր իրենց ընտանիքի հին ընկերոջ հետ: Արարողության վերջում պատրաստվում էին դագաղը փակել, բայց կինը բղավեց. «Կանգնեք»:
Նրա մոտ կոշիկի տուփ էր: Մոտեցավ դագաղին և տուփը դրեց հանգուցյալ ամուսնու ոտքերի մոտ:
Ընտանիքի ընկերը հարցրեց. «Ի՞նչ կա կոշիկի այդ տուփում»:
Այրին պատասխանեց. «Նա ուզում էր այն աշխարհ գնալ իր փողի հետ, ուստի ես դրանք բոլորը տուփի մեջ դրեցի»:
«Դու, ինչ է, խե՞նթ ես: Այդ գծուծին իր փողի հե՞տ թաղեցիր»:
«Այո, ես խոտսացել էի: Խոստացել էի ամբողջ փողը նրա դագաղի մեջ դնել»:
«Բայց նա սարսափելի հարուստ էր: Քեզ ինչպե՞ս հաջողվեց ամենը տեղավորել փոքր տուփի մեջ»:
«Համաձայն եմ, դա խնդրահարույց էր,- պատասխանեց կինը:- Ես ամբողջ փողը հավաքեցի, գցեցի իմ բանկային հաշվին, նրա համար կտրոն գրեցի: Թող կանխիկացնի երբ պետք լինի»: