Քոչարյանի ակնարկը Սերժին. ինչ են խոսել ․ ․ ․

Մոտ տասը տարի առաջ ինձ թվացել է, որ իմ կյանքի հիմնական իրադարձությունները, փորձությունները անցյալում են եւ ինձ սպասվում է կանխատեսելի հանգիստ, բայց երեւի սխալվել եմ: Այդ մասին մայիսի 28-ին իր համակիրների հետ հանդիպմանն ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին: Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հանրային հիմնական շերտերի գնահատականն ու վերաբերմունքը հանրահայտ է, եւ դրանով հանդերձ երկրորդ նախագահը ներկայացնում է քաղաքական շարժում ձեւավորելու հայտ: Ինքնապաշտպանակա՞ն միջոց է դա Ռոբերտ Քոչարյանի համար՝ ընդդեմ իրեն ներկայացվող մեղադրանքների, թե՞ նա իրապես ակնկալում է, որ կա իշխանության վերադառնալու հնարավորություն: Դժվար է ասել, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում իշխանության գալու երկրորդ անգամ:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր