
Երբեմն թվում է, որ պահքի ուտեստները համեղ և ախորժելի չեն: Պահք պահել ամենևին չի նշանակում, որ սնունդը կազմված է միայն հացից և ջրից:
Այս կեքսերը հիանալի տարբերակ են պահքի օրերին կերակրացանկում բազմազանություն բերելու համար:
Բաղադրիչներ
- 250 մլ եռացրած ջուր, 2 ճաշի գդալ մեղր
- 100 գ շաքարավազ, 100 մլ բուսայուղ
- 350 – 400 գ ալյուր, 1 թ.գ սոդա
- 1 պտղունց աղ
Պատրաստման եղանակը
Ալյուրը և սոդան մաղել խորը տարայի մեջ: Մեղրը լուծել տաք ջրի մեջ, ավելացնել շաքարավազը աղը, բուսայուղը: Լավ խառնել և աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը, ու լավ խառնել, որ գնդիկներ չմնան:
Կարելի է ավելացնել չամիչ, հատապտուղներ կամ ընկույզ:
Խմորը լցնել կաղապարների մեջ կիսով չափ, քանի որ եփվելիս այն բարձրանում է:
Եփել 200 աստիճանի տակ 20 րոպե: Կարելի է օգտագործել սիլիկոնե կաղապարներ, քանի որ խմորը եփվելուց հետո հեշտությամբ դուրս է գալիս և կարիք չկա դրանք պատել բուսայուղով: