Ձվով դիմակ 3-ը 1-ում՝ ձգում, հարթեցում, մաքրում

Դեմքի մաշկի խնամքը հնարավոր չէ առանց դիմակների օգնության:  Ձուն համարվում է շատ դիմակների հիմքը, քանի որ այն հիանալի ազդեցություն է գործում մաշկի վրա, պահպանում է մաշկի երիտասարդությունն ու առողջությունը:

Սպիտակուցը ձգում է մաշկը և մաքրում է: Դեղնուցի մեջ պարունակվում է շատ լեցիտին, որն ապահովում է մաշկի հարթեցումն ու խորը սնուցումը:   A, D, B վիտամիննեըը հոգ են տանում մաշկի երիտասարդության համար: Ձվով դիմակները կարող են կիրառել տարբեր տարիքի կանայք:

Այս դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է` 1 ձու, Թղթե անձեռոցիկներ, Վրձին, Պատռաքաղ, 2 տարա

Պատրաստման եղանակը` Ձվի դեղնուցն ու սպիտակուցը  առանձնացնել տարբեր տարաների մեջ:  Սպիտակուցը  թեթև հարել պատառաքաղի օգնությամբ:

Մաքուր դեմքին վրձնիկի օգնությամբ քսել սպիտակուցը, թղթե անձեռոցիկից դիմակ պատրաստել՝ անցք անելով աչքերի համար և կպցնել դեմքին: Վրայից քսել   ևս մեկ շերտ սպիտակուց: Սպիտակուցը պետք չէ քսել հաստ շերտով, որպեսզի այն լավ չորանա:

Սպասել 20-30 րոպե,  անձեռոցիկը վերածվում է  հաստ կեղևի: Մատներով բռնել անձեռոցիկի ներքևի հատվածից և  հստակ շարժումներով  հանել դեպի վեր ուղղությամբ: Կարող են տհաճ զգացողություններ լինել, բայց գեղեցկությունը զոհեր է պահանջում:

Այնուհետև դեղնուցը լավ հարել, ավելացնել մի քանի կաթիլ բուսայուղ  և  առատորեն քսել դեմքին: Թողնել  10 րոպե  և լվանալ:  Նուրբ ու թավշյա մաշկը հաճելիորեն կզարմացնի:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր