
Հայտնի մարդկանց ընտանիքում մեծացած Սոֆի Դևոյան կրտսերը դեռ փոքր տարիքից հասարակության ուշադրության կենտրոնում էր. նրա հեռուստատեսային առաջին քայլերն սկսվեցին «Որբերը» հեռուստասերիալից, որից հետո նա նկարահանվեց ևս մի քանի սերիալներում: Օրեր առաջ Սոֆին խոսել է մի քանի թեմաների մասին:
Տասնվեցամյա Սոֆին դերասանի աշխատանքին բավականին լուրջ է վերաբերվում. «Շատ բարդ և պատասխանատու մասնագիտություն է, դու կատարում ես դեր և խաղում ոչ միայն քեզ համար, այլ մարդկանց հույզերի և զգացմունքների:
Կարծում եմ՝ դա բավականին լուրջ է: Բոլոր խաղացած դերերս էլ ինչ-որ չափով դժվար էին, բայց ամենատպավորվածը և իմ սիրելին եղել է «Որբերը» հեռուստասերիալը:
Չեմ կարող ասել, որ բարդ էր, բայց բոլոր կերպարներն ինձ համար ամեն դեպքում հետաքրքիր էր: Դերասանությունն ինձ համար հոբբի է, իսկ պարը, միանշանակ, առաջնային է»: