
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առաջին տիկին Աննա Հակոբյանը խրախուսում են հայկական հագուստ կրելը և բոլոր հանդիպումներին կրում են հայկական արտադրության զգեստներ և աքսեսուարներ․․․
Չնայած նրանց խրախուսմանը, օգտատերերը հաճախ հիշեցնում են վերջիններիս, որ հայկական բրենդները մատչելի չեն և սովորական քաղաքացիներն իրենց չեն կարող թույլ տալ կրել հայ դիզայներների աշխատանքներ․․․
ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը նկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայկական ZGEST ապրանքանիշի զգեստով է․․․
Մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերը նշել են, որ առաջին տիկինը շատ գեղեցիկ և համահունչ տեսք ունի․․․
Մի քանի օգտատերեր էլ նկատել են, որ Հակոբյանին ավելի սազում են կոստյումներ և բաց գույներ․․․
Հակոբյանին հետևորդներից մեկն էլ խորհուրդ է տվել ինչ-որ աքսեսուարով կամ շարֆիկով լրացնել տեսքը․․․
Հակոբյանը նշել է, որ հավատարիմ մնալով խոստմանը՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին կառավարական առանձնատանը ողջունելիս կրել է հայկական արտադրության զգեստ․․․
ArmDaily.am-ը պարզեց, որ զգեստի արժեքը 45 800 դրամ է․․․