Հարձակում․ Քոչարյանն ու ՀՅԴ-ն կապ ունեն ․ ․ ․

Մերժված ռեժիմի մնացուկներն անցել են սադրանքների: Սոցցանցային տիրույթում մանիպուլյացիաների ու կեղծ լուրերի միջոցով հաջողության չհասնելով՝ իրենց հոգեհարազատ ֆիզիկական բռնության մեթոդին են վերադարձել: Այսօր հարձակման է ենթարկվել ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը, որը լուրջ կասկածներ ունի, որ ծեծի կազմակերպիչները Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՅԴ-ի հետ առնչվող անձինք են: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում են իր դեմ կիրառված բռնության հետքերը: Սա, ի դեպ, նրա վրա արդեն երկրորդ հարձակումն է. առաջին անգամ Վարդան Հարությունյանի վրա դիմակավորված անձինք հարձակվել են մայիսի 19-ին: «Աշխատանքի վայրում էի, դուրս եկա, հետնադռնի մոտ մի քանի քայլ գնացի եւ առանց բառ խոսելու՝ մի քանի հոգով հարձակվեցին վրաս: Սրանից մի քանի օր առաջ էլ էր նույն դեպքը տեղի ունեցել մեր շենքի մոտ՝ հարձակվել էին ինձ վրա, դիմել էի ոստիկանություն եւ մինչեւ հիմա ոչ մի արձագանք չկա».- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Վարդան Հարությունյանը:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր