
Ինչպես ասում եմ «սրտին չես հրամայի»։ Հայ բոլոր հայտնիները նույնպես հասարակ մարդիկ են ու իրենց ընտրությունը կատարել են «լսելով իրենց սրտերին» ու կարելի է ասել բոլորի մոտ շատ գեղեցիկ ընտանիքներ է ձևավորվել, որոնց մասին պատմությունները միշտ էլ սիրված ու հետաքրքիր են եղել ընթերցողին։ Իհարկե, կան նաև հայտնիներ, որոնք դեռ չեն գտել իրենց կյանքի «երկրորդ կեսին» ու նրանց սպասում է ճիշտ ընտրություն կատարելու լուրջ մարտահրավերը։
Մի պահ պատկերացնելով, թե մեր աստղերի սրտերը ազատ են ու պետք է ընտրեն իրենց կոլլեգաներից որևէ մեկին։ Boomnews.am-ը առանձնացրել է այն աստղերին, որոնք շատ գեղեցիկ զույգ կլինեին։
Արամե ու Արփի Գաբրիելյան: Նրանք կլինեին ամենաէլեգանտ ընտանեկան զույգը։ Երկուսն էլ էլեգանտ են ու ուրույն ոճով։
Ռաֆայել Երանոսյան ու Թամարա Պետրոսյան: Այս զույգը կլիներ ամենահումոր զույգը։ Նրանց ճարտար լեզվի առաջ ոչ մի տեղ խաղ չկա։
Էրիկ ու Սոնա Ռուբենյան: Հայկական էստրադային ամենառոմանտիկ երգիչները բնականաբար, կկազմեին ամենառոմանտիկ զույգը։
Գարիկ ու Մարիամ Ադամյան: Այս զույգին բաժին կհասներ ամենախենթ զույգի տիտղոսը։
Լուիզա Ներսիսյան ու Խորեն Լևոնյան: Այս զույգը կլիներ շոուբիզնեսի ամենադասական, երևի նաև ամենահամառ զույգերից մեկը։
Լիլիթ Հովհաննիսյան ու Միհրան Ծառուկյան: Այս զույգին բաժին կհասներ ամենաշախով-շուխով, հարսանեկան զույգ կոչումը։
Խնդրում ենք շատ խիստ չդատել, սա ուղղակի կարծիք է։ Մենք մաղթում ենք, որ մեր աստղային ընտանիքներին ամուր ու երջանիկ ապագա ունենան։