
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը վերջին շրջանում շատ ակտիվ սպորտով է զբաղվում։
Նա ոչ միայն զբաղվում է սպորտով, այլև պարբերաբար գովազդում է հենց իր սպորտով զբաղվելը՝ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակելով։
Երգչուհին, ով երբեք նիհարիկ չի եղել, հիմա ակտիվ զբաղվում է իր քաշը իջեցնելով։
Նա նաև այսօր իր էջի պատմություն բաժնում տեսանյութեր է հրապարակել՝ ցուցադրելով Jimmy Choo ապրանքանիշի նոր կոշիկները։
Blognews.am-ը հայտնում է, որ այդ կոշիկներն բրենդի պաշտոնական կայքում արժեն 275 հազար դրամ։
Փաստորեն, եթե ուրիշների համար նիհարելու ստիմուլ են հանդիսանում մեկ չափս փոքր հագուստ գնելը, ապա Հռիփսիմեն նախընրել է գնել բարակ կրունկով թանկարժեք կոշիկ, որը ծանր քաշի չի դիմանա ու կստիպի երգչուհուն նիհարել։