
Այս եղանակով պատրաստված կարտոֆիլը ստացվում է շատ համեղ ու բույրը այնպես է գրգռում ախորժակը, որ հնարավոր չէ դիմանալ: Ուրախացրեք ձեր մտերիմներին և ընկերներին:
Բաղադրիչներ
10 հատ միջին չափի կարտոֆիլ, 70 մլ բուսայուղ
1 թեյի գդալ աղացած կարմիր պղպեղ
1 թեյի գդալ աղացած համեմ
Կանախ սոխ, 2 ատամիկ սխտոր
Աղ, աղացած սև պղպեղ, այլ համեմունքներ ըստ ճաշակի
Սոսուսի համար, 150 գրամ թանձր թթվասեր
3 ատամիկ սխտոր, Սամիթ
Աղ, աղացած սև պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լավ լվանալ խոզանակով, քանի որ կեղևը չի մաքրվում: Չորացնել, բաժանել չորս մասի: Եթե խոշոր են՝ վեց մասի:
Լցնել խորը տարայի մեջ, վրան բուսայուղ ցողել, համեմել աղով, պղեղով և ավելացնել մնացած համեմուքնները: Լավ խառնել և թողնել 10 րոպե:
Ջեռոցի տապակի վրա բուսայուղ լցնել և լցնել կարտոֆիլը: Եփել ջեռոցում 180 աստիճանի տակ 40-45 րոպե:
Սոուսը պատրաստելու համար թթվասերին ավելացնել ճզմած սխտորը, համեմել աղով, պղպեղով, ավելացնել մանրացված սամիթը և լավ խառնել:
Կարմրած կարտոֆիլը դուրս բերել ջեռոցից, վրան լցնել մանրացված սխտորը և կանախ սոխը և մատուցել սոսուսով: