
Գարնանը հատկապես պետք է վիտամինային սնունդ ընդունել: Այդ առումով աղցանները հիանալի տարբերակ են: Գազարով պատրաստվող աղցանները շատ օգտակար են, հարուստ են վիտամիններով ու նաև շատ համեղ են:
Ստորև առաջարկվում է գազարով և կաթնաշոռով պարաստվող աղցանի բաղադրատոմս: Այս աղցանը հարուստ է վիտամիններով: Գազարը հարուստ է նաև կարոտինով, որը շատ օգտակար է մազերի և մաշկի համար: Կաթաշոռը հարուստ է կալցիումով և ֆոսֆորով, որոնք ամրացնում են ոսկորները: Դրանց համատեղ օգտագործման արդյունքում ստացվում է ցածր կալորիականությամբ և համեղ աղցան:
Բաղադրիչներ
- Գազար 150 գ, Կաթնաշոռ 150 գ
- Կանաչի 20 գ, Կանաչ սոխ ըստ ճաշակի
- Բուսայուղ (ցանկալի է ձիթապտղի յուղ) 1 ճաշի գդալ
- Աղ, պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Գազարը մաքրել և անցկացնել քերիչով: Կաթնաշոռը լցնել աղցանամանի մեջ և տրորել պատառաքաղով, որպեսզի գնդիկներ չմնանա:
Գազարն ու կաթնաշոռը խառնել, ավելացնել մանր կտրատված կանաչին, սոխը, բուսայուղը: Համեմել աղով և պղղպեղով:
Աղցանը կարելի է համեմել նաև մայոնեզով կամ թթվասերով, ձիթայուղը կարելի է փոխարինել քունջութի յուղով: Կարելի է ավելացնել նաև մանրացված ընկույզ: Մի խոսքով կարելի է իմպրովիզ անել և աղցանի համը դարձնել քիմքին հաճելի: