Քեռիս ինքնաթիռով թռչում է Ամերիկա ու հանկարծ նկատում, որ կողքի նստած սևամորթի ազգանունը Սարգսյան է

Քեռիս ինքնաթիռով թռչում է Ամերիկա: Կողքը նստած էր մի սևամորթ: Ճանապարհին քեռուս աչքն ընկնում է նրա անձնագրին, ու նկատում է, որ ազգանունը Սարգսյան է: Բնականաբար, ծանոթանում են: Պարզվում է՝ սևամորթի պապը հայ է:

Ցեղասպանությունից հետո հայտնվել են Բրազիլիայում: Ահագին զրուցում են, ընկերանում: Սևամորթը հրավիրում է իրենց տուն: Քեռիս իր կնոջ հետ հյուրընկալվում են սևամորթ հայ ընտանիքի տանը:

Ընթրիքի ժամանակ կրկին ասում-խոսում են, միայն Սարգսյանի կինն է լուռ (որը նույնպես սևամորթ է):

Մի պահ Սարգսյանը դուրս է գալիս սենյակից, և նրա կինը շատ կամաց ձայնով ու մի քիչ էլ թաքուն, որ ամուսինը չլսի, հարցնում է․

— Կներեք, ինձ մի հարց է տանջում, հայերը սպիտա՞կ էլ են լինում։

Արսենի պատմությունը, Վան, 2018

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր