Ով է Մանվել Գրիգորյանից 5 մլն դոլար պահանջող անձը (տեսանյութ)

«Ինչ֊որ անձի կողմից դատարան է ներկայացվել մի նամակ, ըստ որի՝ նա Մանվել Գրիգորյանից պահանջում է 5 մլն դոլար, իսկ թե ինչի համար՝ չգիտեմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Նշենք, որ այդ անձը Աշոտ Իսախանյանն է, որի շղթայակապ լուսանկարները տարածվել էին համացանցում։ Նա հայտարարում էր, թե Մանվել Գրիգորյանը իրեն պահել է ԵԿՄ «պադվալներում»։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր