Ինչպես ազատվել բորբոսից ընդամենը մեկ բաղադրիչի օգնությամբ

Ինչպես ազատվել բորբոսից ընդամենը մեկ բաղադրիչ օգնությամբ. Հազարավոր մարդիկ հաստատել են այս միջոցի արդյունավետությունը

Թեյի ծառի յուղը ամենաարդյունավետ բնական միջոցներից է, որը պայքարում է բորբոսի դեմ: Թեպետ յուղն այնքան էլ մատչելի չէ, սակայն շատ քիչ է պահանջվում՝ բորոբսից ազատվելու համար:

Բորբոսն ինչպես հայտնի է առաջանում է մի փոքր տաք ու խոնավ վայրերում: Նախ անհրաժեշտ է մաքրել բորբոսած մակերեսը, այնուհետև օպգտագործել այս բնական միջոցը:

Անհրաժեշտ է` 200 գր ջուր, 1 թ/գ թեյի ծառի եթերայուղ, ջրցան շիշ

Պատրաստումն ու կիրառումը` Խառնեք ջուրն ու եթերայուղը: Լցրեք ջրցան շշի մեջ և դրանով ցողեք բորբոսած պատերը:

Նշենք, որ թեյի ծառի յուղը բնական նյութ է և ընդհանրապես վնասակար չէ: Այն կարող եք օգտագործել՝ երբ ցանկանաք: Օգտագործելու դեպքում անհրաժեշտ է պրոցեդուրան կրկնել օրական երկու անգամ:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր