
Ուղղակի բաղադրիչները հերթականությամբ խառնում ենք և ստացված խմորը դնում ենք սառնարանը: Կարելի է պահել նաև սառցախցիկում:
Բաղադրիչները կարելի է փոխարինել, օրինակ, թթվասերը կարող ենք փոխարինել կեֆիրով, կարող ենք ալյուր ավեացնել, եթե կպչում է ձեռքերին, կարող ենք կարագի փոխարեն մարգարին օգտագործել: Ստացվում է փափուկ և էլաստիկ խմոր:
Բաղադրիչներ
- 200 գ մարգարին
- 1 դեղնուց
- 100 մլ թթվասեր
- Աղ մի պտղունց
- 500 գ ալյուր
- Պատրաստման եղանակը
Մարգարինը և ալյուրը միացնել և ձեռքով լավ տրորել, ավելացնել դեղնուցը և թթվասերը:
Խմոր հունցել, եթե խմոը կպչում է ձեռքերին, ապա ալյուր ավելացնել: Լավ հունցել և դնել սառնարանը:
Մեկնաբանություններ
Կիսվի՛ր