
Արտաքուստ չկան ախտանշաններ, որոնք վկայում են, որ «վատ» խոլեստերինի մակարդակը բարձր է: Մարդը զգում է դրա վատ հետևանքները՝ ցավեր ստորին վերջույթների մկաններում ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, գլխապտույտ, հիշողության վատացում, արյան շրջանառության խանգարում, զարկերակային անոթների լուսանցքի նեղացում և այլն:
Ժողովրդական այս բաղադրատոմսերը հիանալի արդյունք են ապահովում:
Բաղադրտոմս 1
Գիշերը թրջել մի բաժակ լոբի, առավոտյան ավելացնել դանակի ծայրով սոդա, եփել, ստացվածը օրվա ընթացքում ուտել երկու անգամով: Կուրսի տևողությունը 3 շաբաթ:
Բաղադրատոմս 2
Անհրաժեշտ է 250-ական գ սխտոր, մանանեխ, կիտրոն: Բոլոր բաղարիչները անցկացնել մսաղացով, ստացված խառնուրդին ավելացնել հավասար քանակությամբ եռացրած ջուր և թողնել սառնարանում մեկ օր: Ընդունել մեկ ճաշի գդալ 1 թեյի գդալ մեղրի հետ ուտելուց կես ժամ առաջ և քնելուց առաջ:
Բաղադրատոմս 3
Կտավատի սերմերը ավելացնել օրվա ընթացքում օգտագործվող բոլոր ուտեստներին, կարելի է օգտագործել նաև փոշու տեսքով:
Բաղադրատոմս 4
3 ճաշի գդալ հնդկաձավարի ալյուրը խառնել մեկ բաժակ ջրում, բաժակի պարունակությունը լցնել 1 լիտր եռացող ջրի մեջ, եփել 10 րոպե, ընդունել 100 մլ օրը երկու անգամ: