
Շատերը կհաստատեն, որ չոր հազից ազատվելը այնքան էլ հեշտ չէ, հաճախ չեն օգնում նույնիսկ գովազդվող բազմազան օշարակներն ու հաբերը:
Վերցնել հավասար քանակությամբ գազարի հյութ, սև բողկի հյութ, բազուկի հյութ, լոռամրգի հյութ, մեղր օղի:
Բոլոր բաղադրիչները խառնել: Ընդունել օրը 3 անգամ մեկական ճաշի գդալ ուտելուց 30 րոպե առաջ:
Երիկամներում քարերի կամ ավազի առկայության դեպքում պետք է սկսել թեյի գդալով:
Մեղրը հայտնի է իր հակավիրուսային, հակաբակտերիալ ազդեցությամբ:
Սև բողկը բնական հակաբիոտիկ է:
Գազարի թարմ քամված հյութը հիանալի միջոց է չոր հազի դեմ, այն նաև բարձրացնում է իմունիտետը:
Բազուկի հյութը անփոխարինելի բնական անտիսեպտիկ է, այն դրական ազդեցություն է գործում բրոնխների լորձաթաղանթի վրա:
Լոռամրգին հիանալի կերպով պայքարում է մրսածության ու գրիպի դեմ, բարձրացնում է իմունտիտետը:
Առողջ եղեք: