
Ծաղկակաղամբով համեղ ուտեստ
Ծաղկակաղամբը ցածր կալորիականության օգտակար բանջարեղեն է: Դրանով կարելի է պատրաստել յուրօրինակ ուտեստներ: Խոհարարները խորհուրդ են տալիս պատրաստել ծաղկակաղամբը հատկապես այս բաղադրատոմսով, քանի որ համային համադրությունը այս բաղադրիչների հետ շատ լավ է ստացվում:
Բաղադրիչներ` 1 գլուխ ծաղկակաղամբ, 6 ձու, 12 ճ/գ ալյուր. 400 գր պաքսիմատ, 100 գր պանիր, Բուսական յուղ կամ ձեթ, համեմունքներ
Պատրաստումը
1.Ծաղկակաղամբիգլխիկներն առանձնացրեք, լցրեք կաթսայի մեջ և թույլ կրակի վրա ջրով եփեք: Ավելացրեք աղ և եփեք ևս 5 րոպե: Այնուհետև հանեք ջրից և թողեք, որ սառչի:
2. Առանձին ամանում հարեք ձուն ավելացրեք ալյուրը, համեմունքները և լավ խառնեք:
3. Քերեք պանիրը և խառնեք պաքսիմատին:
4. Ծաղկակաղամբի գլխիկները թաթախեք ձվի խառնուրդի մեջ, ապա պանրի և պաքսիմատի և տապակի մեջ բուսական յուղով տապակեք այնքան, մինչև կվարդագունի: Ծաղկակաղամբն այս ձևով սիրում են բոլորը: