
Թասի մեջ 1,5 լիտր տաք ջուր լցնել և ավելացնել 4 ճաշի գդալ ջրածնի պերօքսիդ: Ոտքերը պահել այդ ջրի մեջ:
Ջուրը պետք է լինի տաք, սակայն ոչ այրող: Մի քանի րոպե անց ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ոտքերը մշակվել են մասնագետի կողմից:
Եթե առկա են խորը ճաքեր և ոտքերն անխնամ վիճակում են կարելի է թողնել մոտ 20 րոպե: Այնուհետև մշակել չեչաքարով:
Չորացնել և ոտնաթաթերին քսել գլիցերինի և քացախի խառնուրդ:Ջրածնի պերօքսիդով վաննան կրկնել շաբաթական մեկ անգամ, իսկ գլիցերինի և քացախի խառնուրդը՝ ամեն օր:Փորձեք և ցանկալի արդյունքը հասանելի կլինի:
Գեղեցիկ և խնամված ոտքեր ունենալու համար պարտադիր չէ դիմել համապատասխան մասնագետի օգնությանը:
Մեկնաբանություններ
Կիսվի՛ր