Հղի կնոջ վրա ոչ մի դեպքում չի կարելի ձայն բարձրացնել

Հղիությունը կնոջ կյանքում ամենակարևոր և ամենապատասխանատւ շրջաններից մեկն է և դա անմիջականորեն կապված է ապագա  երեխայի բարեկեցության հետ: Վեճերը, արցունքները, խնդիրները և սթրեսը բացասական ազդեցություն են գործում հղի կնոջ և պտղի վրա:

Պտղի թերզարգացում

Տանը և աշխատավայրում սթրեսները հանգեցնում են դեպրեսիայի և դրա հետևանքով  պտուղը բավարար չափով թթվածին չի ստանում:

Ցածր քաշը

Կնոջ օրգանզիմում  հորմոնալ փոփոխությունները, հատկապես  կորտիզոլը, որն արտադրվում է սրթեսի ժամանակ,  հաճախ  թույլ չեն տալիս երեխային ներարգանդային շրջանում քաշ հավաքել:

Սթրեսը ազդում է ուղեղի վրա

Սթրեսի հորմոնի ազդեցության հետևանքով երեխաների մոտ նկատվում են թույլ մտավոր կարողություններ:

Վաղաժամ ծննաբերություն

Հղի կնոջ նյարդայնությունը  կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը, ինչի հետևանքով կարող են  լուրջ խնիրներ ի հայտ գալ  պտղի մոտ: Դա  կարող է վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ:

Ձեր երեխայի  առողջությունը և բարեկեցությունը ձեր ձեռքերում է:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր