Մի քանի արագ եղանակ ատամնացավից ազատվելու համար. օգնում է անգամ իմաստության ատամի ցավի դեպքում

Ատամնացավը այն ցավն է, որ կարող է տապալել անգամ ամենադիմացկուն մարդուն:

Ահա մի քանի եղանակ, որոնք կօգնեն այդ իրավիճակում:

1. Տաք աղաջուր

Խառնեք աղը գոլ ջրում և ողողեք ձեր բերանը այդ լուծույթով: Սա զգալիորեն կթեթևացնի ցավը:

2. Սոդայով մածուկ

Ուղղակի ձեր ատամի մածուկին սոդա ավելացրեք և մաքրեք ցավող ատամը: Սա պետք է որ րոպեների ընթացքում օգնի:

3. Սառույց դրեք

Ուղղակի սառույցով պարկը դրեք այտի այն հատվածին, որտեղ ցավող ատամն է:

4. Թեյի պարկիկներ

Թեյի պարկիկը ուղղակի դրեք ցավող ատամի վրա: Խորհուրդ է տրվում սև թեյ գործածել:

5. Մեխակ

Մեխակի յուղի թմրեցնող ազդեցությունը օգնում է թմրեցնել ցավող հատվածը, բացի այդ այս յուղն ունի նաև հակաբակտերիալ հատկություն:

6. Սոխ

Շատերի համար կարող է աբսուրդ հնչել սա, բայց, այո՛, սոխը ցավող ատամի վրա դնելը կարող է թեթևացնել ցավը: Միակ մինուսը հետո բերանից եկող սոխի հոտը կլինի:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր