
Կիտրոնը չափազանց օգտակար մթերք է, սակայն դրա մասին սովորաբար հիշում ենք մրսածության ժամանակ: Կիտրոնն այնքան օգտակար է, որ այն կարելի է մտցնել ամենօրյա սննդակարգ նաեւ ավելորդ կիլոգրամներից ազատվելու նկատառումներով:
Եթե անգամ չեք ուզում կիտրոնի դիետայի հետեւել, սովորություն դարձրեք օրական գոնե մեկ բաժակ կիտրոնաջուր խմելը, և մի քանի օր անց անրդեն կզգաք դրա հիանալի ազդեցությունը օրգանիզմի վրա:
Կիտրոնով դիետան խորհուրդ չի տրվում երկար կիրառել, քանի որ շատ կիտրոն օգտագործելը կարող է իսկական փորձություն լինել ստամոքսի համար:
Եթե ունեք բարձր թթվայնության խնդիր, առհասարակ հրաժարվեք այս դիետայից, այս դիետան ձեզ համար չէ նաև այն դեպքում, երբ ցիտրուսներից ալերգիա ունեք:
Եվ, այսպես խորհուրդ ենք տալիս նախ կիրառել կիտրոնով բեռնաթափման 3 օրերը:
Բարելավում զգալու դեպքում անցեք ավելի խիստ դիետային:
Առաջին օր. Մեկ բաժակ կիտրոնաջուր, մրգեր, անյուղ կեֆիր:
Երկրորդ օր. վարսակի փաթիլներ՝ խնձորով, նոր քամած կիտրոնի հյութ, անյուղ յոգուրտ:
Երրորդ օր. խորոված խնձորներ, կիտրոնաջուր:
Կիտրոնի դիետա
- Առաջին օր. մեկ բաժակ ջուր՝ մեկ կիտրոնի հյութով:
- Երկրորդ օր. երկու բաժակ ջուր՝ երկու կիտրոնի հյութով:
- Երրորդ օր. երեք բաժակ ջուր՝ երեք կիտրոնի հյութով:
- Չորրորդ օր. չորս բաժակ ջուր՝ չորս կիտրոնի հյութով:
- Հինգերորդ օր. հինգ բաժակ ջուր՝ հինգ կիտրոնի հյութով:
- Վեցերորդ օր. վեց բաժակ ջուր՝ վեց կիտրոնի հյութով:
- Յոթերորդ օր. երեք լիտր ջուր՝ երեք կիտրոնի հյութով, եւ մեկ ճաշի գդալ մեղր:
Դիետայի ժամանակ կերեք այն, ինչ ուտում եք սովորաբար՝ բացառելով միայն քաղցրեղենը, մակարոնեղենը, յուղալի մթերքները: Կիտրոնաջրի առաջին բաժակը խմեք առավոտյան սոված ժամանակ, մնացածը՝ օրվա ընթացքում:
Լավ է այս դիետան 1-2 շաբաթից ավել չպահել, իսկ արդյունավետությունը կախված է Ձեր զսպվածությունից մնացած մթերքների օգտագործման հարցում: