Հազի դեմ ամենահամեղ միջոցը, ոչ մի երեխա չի հրաժարվի սրանից՝ ի տարբերություն դեղերի

Հազի դեմ միջոցները շատ են թե ժողովրդական բժշկության մեջ, թե գիտական բժշկության մեջ: Բայց խոստովանենք, որ դրանցից ոչ բոլորն են համեղ, և հատկապես երեխաներին դժվար է համոզել ընդունել այս կամ այն միջոցը, որովհետև նրան համը դուր չի գալիս:

Հազի դեմ, ամենահամեղ բնական միջոցը շոկոլադն է:

Հավանաբար շատերը զարմացան, բայց ողջ աշխարհում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շոկոլադը հիանալի պայքարում է հազի դեմ: Իհարկե, սա ձեռնտու չէ դեղագործական շատ ընկերությունների, որովհետև նրանք անընդհատ նոր միջոցներ են արտադրում և առաջարկում բնակչությանը:

Եթե ձեզ մոտ հազ է սկսվել, ապա անընդհատ դառը շոկոլադ  կերեք և հազը կնահանջի:

Առավելագույն արդյունքի հասնելու համար պետք է վերցնել կակաոի փոշին  և եփել տաք շոկոլադ:

Կակաոն պարունակում է տեոբրոմին, որը ճնշում է հազը: Այն ավելի ակտիվ է քան կոդեինը, որը պարունակվում է հազի դեմ օշարակներում որպես պարտադիր բաղադրիչ:

Ի դեպ, Մեծ Բրիտանիայում արդեն սկսել են արտադրել  Unicough նոր դեղորայքը,  որը պատրաստված է տեոբրոմինի հիմքով:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր