Մաշկը երիտասարդեցնող այս կրեմը կդառնա ձեր սիրելին

Ձեր ձեռքով պատրաստվող այս կրեմը կարող է փոխարինել գեղեցկության սրահներում առաջարկվող ցանկացած երիտասարդացնող միջոցի և պրոցեդուրայի:

Բաղադրիչներ

  • 1 ճաշի գալ մեղր
  • 1 թեյի գդալ վազելին
  • 1-2 կաթիլ յոդ
  • 1 ճաշի գդալ գերչակի յուղ

Պատրաստման եղանակը

Ապակե տարայի մեջ լցնել մեղրը ավելացնել  յոդը,  լավ խառնել, այնուհետև ավելացնել գերչակի յուղը և վազելինը:

Լավ խառնել, որ ստացվի համասեռ  զանգված:

Պահել մութ և սառը տեղում:

Կիրառման եղանակը

Կրեմը մերսող շարժումներով  քսել դեմքին բարակ շերտով և թողնել 15-ից 60 րոպե: Որքան երկար մնա, այնքան ավելի լավ ազդեցություն կգործի:

Քսելուց առաջ պետք է խառնել: Այս կրեմը մաշկը դարձնում է էլաստիկ: Սնում է մաշկը օգտակար տարրերով:

Դեմքը ստանում է թարմ տեսք: Այս կրեմն ունի սպիտակեցնող հատկություն:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր