
Մսով կարկանդակի հրաշալի բաղադրատոմս:
Բաղադրիչները՝
650 գ խոզի մսի ֆարշ, 6 ձու
Շերտավոր խմոր, 50 գ մոցարելլա պանիր
15 գ սխտոր, 35 գ մաղադանոս
Աղ, Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստումը՝
Նախօրոք պատրաստիր ֆարշը և ձվերը: Պինդ խաշիր 4 ձուն:
Ֆարշին ավելացրու 1 հում ձուն, աղ և պղպե: Լվա, կտրտիր և ֆարշին ավելացրու մաղադանոսը, սխտորը: Լավ խառնիր:
Բարակ շերտերով կտրտիր մոցարելլան: Պետք կլինի այդպիսի մոտ 9 կտոր:
Սննդային մագաղաթի վրա դիր շերտավոր խմորի շերտ, վրան դիր ֆարշի կեսը:
Հարթեցրած ֆարշի վրա դիր պանրի 5 շերտ, հետո՝ 4 խաշած ձվերը: Ձվերի վրա դիր պանրի մնացած շերտերը:
Մնացած ֆարշով ծածկիր ձվերով միջուկը:
Խմորի երկու ազատ մասերում 6 անկյունագծային կտրվածք արա: Ձևավորիր կարկանդակը՝ խմորին հյուսի ձև տալով:
Հարիր հում ձուն և լավ քսիր կարկանդակի վրա: Պատրաստված կարկանդակը դիր մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը, սպասիր կես ժամ, մինչև լրիվ պատրաստ լինի:
Այսպիսի տեսք կունենա կտրված կարկանդակը։