
Դարչինը և մեղրը դեռևս հնագույն ժամանակներից լայնորեն օգտագործվել են չինական բժշկության մեջ: Դարչինի և մեղրի համատեղ օգտագործումը հզոր բուժիչ ազդեցություն է գործում և օգնում է մեր օրգնիզմին տարբեր հիվանդությունների դեպքում:
Դարչինի և մեղրի համատեղ օգտագործումը լավ է ազդում սրտի վրա:
Մեկ բանկա մեղրին ավելացնել մի քանի ճաշի գալ դարչին և լավ խառնել, որպեսզի ստացվի համասեռ զանգված: Այդ խառնուրդը ամեն առավոտ նախաճաշին ուտել հացի վրա քսված, կամ թխվածքաբլիթի հետ կամ ինչպես ցանկանաք: Այս միջոցը իջեցնում է խոլեստերինի մակարդակը, կանխում է կրկնակի ինֆարկտի ռիսկը, կարգավորում է սրտի աշխատանքը ամրապնդում է անոթները և երակները, նվազեցնում է սիրտ անոթային հիվանդությունների ռիսկը:
Օգնում է բուժել արթրիտը
Մեկ բաժակ տաք ջրի մեջ լուծել 2 ճաշի գդալ մեղր և ½ ճաշի գդալ դարչին: Խմել առավոտյան քաղցած վիճակում և երեկոյան քնելուց առաջ:
Պայքարում է երիկամների և միզապարկի ինֆեկցիաների դեմ
Մեկ բաժակ տաք ջրի մեջ ավելացնել մեկ ճաշի գալ մեղր և երկու թեյի գդալ դարչին, լավ խառնել: Խմել օրը 2 անգամ, առավոտյան քաղցած վիճակում և ճաշից հետո: Սա ունի հզոր հակամանրէային ազդեցություն:
Մրսածության դեմ
Մրսածությունը, հազը և սինուսիտը բուժելու համար մեկ բաժակ տաք ջրի մեջ լուծել մեկ ճաշի գալ մեղր և մի պտղունց դարչին, խմել օրը մի քանի անգամ:
Ամրապնդում է իմունային համակարգը
Վերոնշյալ խառնուրդի կանոնավոր օգտագործումը պաշտպանում է օրգանիզմը բակտերիաներից և դրանով իսկ պաշտպանում է օրգանիզմը հիվանդություններից:
Օգնում է նիհարել
Մեկ բաժակ ջրի մեջ լուծել մեկ ճաշի գալ մեղր և կես ճաշի գդալ դարչին և խմել ամեն օր նախաճաշից 30 րոպե առաջ և երեկոյան քնելուց 30 րոպե առաջ:
Իջեցնում է խոլեստերինի մակարդակը
0,5 լ ջրի մեջ լուծել 2 ճաշի գալ մեղր և 1 ճաշի գալ դարչին: Խմել օրը 3 անգամ: Կարճ ժամանակի ընթացքում խոլեստերինի մակարդակը կիջնի մոտ 10%-ով: