
Բաղադրիչներ
Կաթ — 1 բաժակ,
Շաքարավազ — 1 բաժակ,
Կաթի փոշի — 1 բաժակ,
Կարագ — 50 գ,
Ջուր — 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ լցնել շաքարավազը և ջուր ավելացնել: Պահել կրակի վրա, խառնելով, մինչև շաքարը լիովին լուծվի, վերածվի կարամելի:
Կարագը ավելացնել կարամելին և պահել կրակի վրա մինչև կարագը հալվի:
Այդ ընթացքում կաթը տաքացնել և ավելացրնել կարամելի վրա, անընդհատ խառնելով: Մի անհանգստացեք, եթե այս փուլում գնդիկներ առաջանան:Կարամելը մի քանի րոպեում կլուծվի կաթում:
Երբ զանգվածը դառնա միատարր, ավելացնել կաթի փոշին և խառնել կրակի վրա պահելով ևս 3 րոպե: Խտացրած կաթը սառեցրեք:
Խտացրած կաթը պահել սառնարանում:
Մեկնաբանություններ
Կիսվի՛ր