Փախլավայի պատրաստման ամենահամեղ տարբերակը

Բաղադրամասեր`

Խմորի համար՝

ալյուր՝ 0,5 կգ
ձու՝ 1 հատ,
կաթ՝ 200 մլ,
կարագ՝ 50 գ,
աղ՝ 1 պտղունց,
Լցոնի համար՝

ընկույզ՝ 250 գ,
շաքարի փոշի՝ 250 գ,
դարչին՝ 0,5 թ/գ,
մեխակ
Օշարակը պատրաստելու համար՝

շաքարավազ՝ 200 գ,
ջուր՝ 200 մլ,
կիտրոնի հյութ՝ 1 ճ/գ,
Փախլավային քսելու համար՝

ձվի դեղնուց՝ 1 հատ,
ջուր՝ 1 թ/գ,
կարագ՝ 50 գ,
Անհրաժեշտ է նաև՝

կարագ՝ 100 գ
Պատրաստման եղանակը

Խմորը պատրաստելու համար ալյուրի վրա ավելացնում ենք աղը, այնուհետև ալյուրի մեջտեղում անց ենք բացում և կոտրում ձուն: Ավելացնում ենք հալեցրած կարագը և տաք կաթը:

Խմորը 10 րոպե հունցում ենք․ պետք է ստանանք ձեռքերին չկպչող խմոր: Հունցելուց հետո ծածկում ենք և 30 րոպեով թողնում, որ հանգստանա: Այնուհետև խմորը բաժանում ենք միանման մասերի և ծածկում սրբիչով:

Այսքան բաղադրամասերով կարող եք խմորը բաժանել 15-20 մասի, մեծությունը՝ ըստ ցանկության։ Ստացված խմորներն օվալաձև բացում ենք, գրտնակում և շերտերին հալեցրած կարագ ենք քսում:

Լցոնը պատրաստելու համար ընկույզը մանրացնում ենք և խառնում շաքարի փոշու, դարչինի և մեխակի հետ: Խմորի վրա մի քիչ լցոն ենք շաղ տալիս: Փաթաթում ենք շերտը ՝ խմորի ծայրերը ներս մտցնելով։ Յուղաթղթապատ ձևամանի մեջ շարում ենք խմորները:

Ձվի դեղնուցն ու 1 թ/գ ջուրը հարում ենք և քսում փախլավայի վրա: Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե, այնուհետև ջերմաստիճանն իջեցնում ենք 180-ի: Փախլավաներին քսում ենք հալեցրած կարագը և շարունակում թխել 40 րոպե:

Օշարակը պատրաստելու համար կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, հասցնում եռման, ավելացնում ենք շաքարավազն ու կիտրոնահյութը և խառնում այնքան, մինչև շաքարավազը լիովին հալչի: Թողնում ենք՝ հովանա:

Փախլավայի վրա լցնում ենք օշարակն ու թողնում 4-5 ժամ, որպեսզի վերջինս ներծծվի:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր