Այս բաղադրատոմսով բիսկվիթը ստացվում է շատ բարձր, փափուկ և այնքան նրբահամ, որ քիչ է մնում հենց այդպես ուտես

Ո՞վ անտարբեր կմնա եթերային ու ախորժելի բիսկվիթի նկատմամբ, բնականաբար ոչ ոք: Եվ եթե այն պատվում է սերւոցքային կրեմով, ապա ստացվում է անմահական թխվածք: Բիսկվիթ պատրաստելու բաղադրատոմսեր շատ կան, սակայն այս մեկը հիանալի է, ստացվում է փափուկ, եթերային խմոր, որը հիանալի տարբերակ է տոնական տորթեր պատրաստելու համար:

Ի դեպ այս բաղադրատոմսով կարելի է պատրաստել նաև ռուլետներ և պիրոգներ: Ահա թե ինչպես է պատրաստվում այս հրաշքը: Պատրաստելիս պետք է պահպանել բաղարիչների ճիշտ հարաբերակցությունը:

Բաղադրիչներ

  • 6 ձու
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 բաժակ ալյուր
  • 1 պտղունց սոդա կամ 0,5 թ. գալ փխրեցուցիչ:

Պատրաստման եղանակը

Նախքան ձվերը հարելը, պահել դրանք սառնարանում 10-15 րոպե, դրանք պետք է լավ սառած լինեն: Ձվերը հարել բարձր արագության տակ, երբ ձվային զանգվածի ծավալը ավելանա 4-5 անգամ, քիչ-քիչ բաժիններով ավելացնել շաքարավազը: Լավ հարել և հարիչն անջատել:

Ավելացնել մաղած ալյուրը և խառնել գդալի, ցանկալի է փայտե, օգնությամբ, ավելացնել սոդան կամ փխրեցուցիչը:

Տապակի վրա յուղաթուղթ փռել, վրան ալյուր ցանել և լցնել խմորը: Ջեռոցը տաքացնել և թխել 180 աստիճանի տակ 45 րոպե: Եթե նկատում եք, որ եզրերը կարմրել են, իսկ կենտոնական մասը դեռ թույլ է, ջերմաստիճանը մի փոքր բարձրացրեք:

Եփվելու ընթացքում ջեռոցի դռնակը չի կարելի բացել, բիսկվիթը կնստի:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր