
Հավանաբար շատերը կահամաձյանվեն, որ չկա ավելի հաճելի բան, ընտանիքի անդամներին ուրախացնել: Այս թխվածքաբլիթը տալիս է այդ հնարավորությունը: Այն կարելի է պատրաստել ընդամենը 5 րոպեում և հիացմունքի պահեր պարգևել տան անդամներին:
Պատկերացրեք նրանց ուրախությունը, երբ մտնում եք խոհանոց և ընդամենը 5 րոպեում մատուցում եք այս փոքրիկ հրաշք թխվածքները:
Բաղադրիչներ
- ½ բաժակ կարագ
- 2 բաժակ շաքարավազ
- ½ բաժակ կաթ
- 4 ճաշի գդալ կակաո
- ½ բաժակ նուտելա
- Վանիլին
- 3-3,5 բաժակ վարսակի փաթիլներ (արագ պատրաստման)
Պատրաստման եղանակը
Կարագը, կաթը, շաքարավազը և կակաոն լցնել կաթսայի մեջ դնել կրակին, հասցնել եռման և եռացնել 1 րոպե:
Ավելացնել նուտելան, վանիլինը և վարսակի փաթիլները: Լավ խառնել:
Ջեռոցի տապակի վրա գդալի օգնությամբ լցնել թխվածքաբլիթները իրարից որոշակի հեռավորության վրա, թողնել սառչի 10-15 րոպե (եթե կարողանաք համբերել) և մատուցել:
Մեկնաբանություններ
Կիսվի՛ր