
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, որը սպասում է երկրորդ բալիկի ծնունդին, կիսվել է հմայիչ լուսանկարով։
Գեղեցկուհին իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում կրում է դիզայներ Վահան Խաչատրյանի գեղեցիկ զգեստը։
Լուսինե Թովմասյանը արտահայտիչ դիմահարդարում է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Գեղեցիկ մայրիկ», «Խոսքերն ավելորդ են՝ տիկնիկ»,-մեկնաբանություններում գրել են հետեւորդները:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինեն բաց գույնի տաբատ էր կրում եւ սպիտակ վերնաշապիկ։ Նրա ձեռքին ուլտրաձայնային հետազոտության լուսանկարն էր։
«Անհավատալի է. մի քանի օրից լրանում է 30 շաբաթը»,- մեկնաբանություններում գրել էր գեղեցկուհին։
Մեկնաբանություններ
Կիսվի՛ր