Սկեսուրս օրական 5 անգամ գալիս է մեր տուն…

Մենք ամուսնացել ենք մոտ կես տարի առաջ: Ես մայրաքաղաքից տեղափոխվեցի ամուսնուս հարազատ փոքր քաղաք: Այստեղ նա առանձնատուն ունի, մեծ այգի: Գեղեցկություն…Ամեն ինչ լավ կլիներ, եթե չլինեին նրա ծնողները, ովքեր հարևանությամբ էին ապրում: Ավելի ճիշտ կոնկրետ մայրը, քանի որ սկեսրայրիս հազվադեպ եմ տեսնում:

Ամուսնուս ծնողները նույնպես մեծ այգի ունեն, այսինքն այնքան գործ կա անելու, որ ամբողջ օրը չի բավականացնում: Սակայն սկեսուրս հավանաբար ձանձրանում է տանը կամ ուզում է մեր կյանքով ապրել, չգիտեմ պատճառը, բայց նա օրական 5-6 անգամ գալիս է մեր տոն:

Սկզբում դրան հանգիստ էի վերաբերվում, քանի որ հասկանում եմ, որ ամուսնուս մայրն է, պետք է նրան հարգալից վերաբերվել: Սակայն երբ հասկացա, որ այդ այցելություններն ինձ խանգարում են ապրել, սկսեցի նյարդայնանալ: Նստում ենք նախաճաշելու, տեսնում եմ՝ նա կրկին եկավ: Կամ օրվա ընթացքում գալիս նստում է մեր տանը, մինչ ես առօրյա գործերով եմ զբաղված, և ասում է.

— Դու գործիդ նայիր, ես լուռ կնստեմ:

Գիտեք, այնքան էլ հաճելի չէ, երբ որևէ մեկը քեզ անդադար հետևում է:

Ամուսինս նրան տվել էր մեր տան բանալաին, և այդ կինն ազատ մտնում է մեր տուն, նույնիսկ երբ տանը չենք: Ես ու ամուսինս նույնիսկ չենք կարողանում հանգիստ մնալ երկուսով: Երբեմն երեկոյան այգուց աղմուկ եմ լսում, տեսնում եմ, սկեսուրս ծառերն է ջրում: Իհարկե, մի կողմից նա օգնում է, բայց նրան ոչ ոք չի խնդրել, բացի այդ, երբ մեծ կինն այնտեղ գործ է անում, ես չեմ կարող նստել հեռուստացույցի առաջ, եթե նույնիսկ սարսափելի հոգնած եմ:

Ծիծաղելի է, երբ մեքենայով ինչ-որ տեղ ենք գնում: Նա մեզ սկսում է 15 րոպեն մեկ զանգել՝ վերահսկելով, թե ինչ արագությամբ ենք մեքենան վարում և արդյոք մենք չենք մրսում:

Ես փորձում եմ ինձ զսպել, բայց արդեն չի ստացվում: Ամուսինս ասում է, որ ուղղակի ուշադրություն չդարձնեմ: Ինչպես բացատրեմ սկեսուրիս, որ իր տղան արդեն մեծ է և ինքն իր մասին կարող է հոգ տանել: Հույս ունեմ, որ այս ամենը մի օր կավարտվի:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր