
Այս տորթի բաղադրատոմսը հիշվում է առաջին իսկ անգամից: Կարող եք վստահ պատրաստել առանց մտավախություն ունենալու, որ լավ չստացվի: Առաջին իսկ անգամից հիանալի է ստացվում: Կարելի է նաև ռուլետ պատրաստել:
Բաղադրիչներ
- Ալյուր 5 գդալ
- Շաքարավազ 5 գդալ
- Չոր կաթ (սերուցք) 5 ճաշի գդալ
- 1/3 թեյի գդալ սոդա (անպայման մարել սոդայով) կամ 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 2 ձու
Պատրաստման եղանակը
Ձվերը հարել, ավելացնել շաքարավազը, չոր կաթը, քացախով մարած սոդան, ալյուրը:
Տապակը յուղապատել և լցնել խմորը:
Եփել 180 աստիճանի տակ 10-25 րոպե, կախված տապակի չափից: Եթե թխվում է մեծ տապակի վրա, ապա բավարար կլինի 7 րոպեն:
Կարելի է վրան կրեմ քսել, զարդարել շոկոլադի քերուկով, կոկոսի քերուկով, կարելի է վրան ջեմ քսել:
Խորի մեջ կարելի է ավելացնել կակաչի սերմ, կակաո, ընկույզ, չամիչ:
Ռուլետ պատրաստելու համար, վրան կրեմ կամ ջեմ քսել տաք վիճակում և փաթաթել:
Մեկնաբանություններ
Կիսվի՛ր