Բալագույն շրթունքներ, արտահայտիչ աչքեր․ Տաթեւ Սարգսյանի հմայիչ լուսանկարը

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհին, ով մարմնավորում է Եվայի կերպարը, միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է հմայիչ կերպարում։ Դերասանուհին վառ դիմահարդարմամբ է․

բալագույն շրթներկ, արտահայտիչ աչքեր։ Քնքուշ կադրին կից Տաթեւը որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին վագրային պրինտով զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Տաթեւ Սարգսյանը վառ դիմահարդարում էր ընտրել եւ նուրբ վզնոց։

Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել՝ նշելով, որ նա շատ գեղեցիկ է։ Դերասանուհին եւս մեկ լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Տաթեւիկ Ադումյանի հետ։ «Նոր սկիզբ»,- այս հեշթեգն էր օգտագործել Տաթեւ Սարգսյանը։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր