«Երբ երեխա ես ունենում, հասկանում ես, որ դու ամեն ինչ կարող ես և ամենաուժեղն ես». Յուլյա Ֆինկ

2018 թվականի դեկտեմբերի 19. մի ամսաթիվ, որն անբացատրելի ու անսահման երջանիկ ու իրադարձային էր հաղորդավար Արտյոմ Կարապետյանի և դերասանուհի Յուլյա Ֆինկի համար: Ամուսինները 9 տարի համատեղ ամուսնական կյանքից հետո ունեցան զույգ որդի, որոնց անվանեցին Մուշեղ և Լեո: Կյանքի այս կարևոր ու ամենաերջանիկ փուլից հետո դեռ երկար ժամանակ իր զգացողությունների և առօրյայում գրանցված փոփոխությունների, բալիկների խնամքի ու առաջ եկած դժվարությունների մասին դերասանուհին դեռևս գերադասում էր լռել, փոխարենը՝ հանգստանալ, վայելել երկար սպասված այդ երջանկությունն ու ամբողջովին նվիրվել 2 հրեշտակներին:

Եվ արդեն դերասանուհին իր նոր կյաքին ադապտանալուց և փոփոխություններին վարժվելուց հետո ShowBiz.am-ին պատմեց բալիկների, անունների ընտրության, նրանց բնավորությունների, նմանությունների և առօրյայում իրեն հանդիպող դժվարությունների մասին:

«Մինչև մայր դառնալը շատ պատկերացումներ ունեի մայրության ու երեխաների մասին, բայց դրանք դեռ զգալ էր պետք. մի անբացատրելի զգացղողություն էր: Մինչ նրանց ունենալը երևի թե ավելի շատ վախեր ունեի, սակայն հետո հասկացա, որ բնությունը հոգ է տանում ամեն բանի մասին: Երբ երեխա ես ունենում, հասկանում ես, որ դու ամեն ինչ կարող ես և ամենաուժեղն ես», -մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ անկեղծացավ դերասնաուհին:

Երկար սպասված 2 հրեշտակների ծնունդից հետո ամուսինները որդիներից մեկին անվանեցին Մուշեղ, իսկ մյուսին Լեո. «Մեր մի որդու համար ընտրեցինք Մուշեղ անունը, քանի որ Արտյոմի հայրիկի անունն էր, իսկ Լեո անվան ընտրությունը շատ հետաքրքիր ստացվեց. պարզապես իրեն գիրկս առնելուց հետո նայեցի աչքերին և հասկացա, որ ինքը Լեոն է. այդպես էլ եղավ անունների ընտրությունը»:

Երեխաների ծնունդից հետո, բնականաբար, շատ բան է փոխվել ամուսինների կյանքում: Նույնիսկ իր լուսանակարներից մեկը Յուլյան մակագրել էր, որ առաջ ժամանակն էր պատկանում իրենց, իսկ հիմա՝  իրենք  են ենթարկվում ժամանակին:

Դերասանուհին իրեն նվիրել է երեխաների խնամքին, ամբողջովին տրվել է նրանց և այս շրջանում դադարեցրել աշխատանքային գործունեությունը: Նա խոստովանում է, որ ամենաբարդն իր համար անքնությունը հաղթահարելն է եղել. «Դա ամենադաժանն է. բոլոր մայրիկները կհասկանա  ինձ, վստահ եմ»:

Չնայած կյանքում տեղի ունեցած փոփոխություններին և անքնությանը՝ Յուլյային ամեն հարցով աջակից է և օգնում է ամուսինը և շատ հաճախ նաև դերասանուհու մայրիկը.

«Ամուսնինս երեխաների խնամքի հարցում ինձ շատ է օգնում. շնորհակալ եմ նրան: Շնորհակալ եմ նաև իմ մայրիկին, ով նույնպես առաջին իսկ հնարավորության դեպքում գալիս և օգնում է ինձ», ասում է դերասանուհին և հավելում, որ իր ու Արտյոմի ամենասիրելի ու երջանիկ գործերից մեկը երեխաներին լողացնելն ու զբոսանքի տանելն է:

 

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր