
Այս բաղադրատոմսը կիրառվում է տասնյակ տարիներ և դրա օգնությամբ շատերն են կարողացել ազատվել երիկամային քարերից:
Անհրաժեշտ է 500 գ գազար և 500 գ չամիչ առանց կորիզների:
Գազարը մաքրել կտրատել խորանարդիկներով, չամիչը լվանալ, երկու բաղադարիչները լցնել էմալապատ կաթսայի մեջ և վրան լցնել 1 լ ջուր: Հասցնել եռման, սակայն չեռացնել:
Կաթսան ծածկել կափարիչով, վերևից ծածկել փայլաթիթեղով, որպեսզի ոչ մի անցք չմնա և եփել ջեռոցում ամենացածր ջերմաստիճանի տակ՝ 30 աստիիճան 8 ժամով:
Կաթսան հանել ջեռոցից և թողնել սառչի: Հեղուկը դատարկել առանձին տարայի մեջ, իսկ գազարն ու չամիչը քամել 4 շերտ ծալված թանզիֆով:
Քամված հյութը ավելացնել հեղուկին, իսկ քամված զանգվածը թափել:
Ստացվում է մուգ շագանակագույն եփուկ, որը պետք է պահել սառնարանում:
Ընդունել օրը 3 անգամ 100-ական գրամ ուտելուց 30 րոպե առաջ՝ 7-14 օր, մինչև քարերը վերածվեն ավազի և աննկատ դուրս գան:
ՀԻՇԵՑՈՒՄ. Մինչև բուժումը սկսելը և ավարտից հետո պետք է ՈՒՁՀ անել, համոզվելու համար որ քարերը անհետացել են: