
Ճապոնացիները հայտնի են իրենց յուրահատուկ և տարբերվող մշակույթով։ Նրանց բնորոշ իմաստությունը հայտնի է ողջ աշխարհում։
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 40 խորիմաստ միտք Ճապոնիայից։
1. Արա՛ այն ամենն ինչ կարող ես, իսկ մնացածի հարցում հույսդ դիր ճակատագրի վրա։
2. Տոնական հավաքույթի գալիս են ուրիշները, սգի պահին՝ հարազատները։
. Ավելորդ իր, ավելորդ խնդիրներ։ 4. Երբ սրտում հանգստություն է, քայլվածքն էլ է ավելի թեթև դառնում։
5. Առանց հասարակ մարդկանց չեն կարող լինել և հանճարներ։ 6. Քեզ արված լավությունը հիշի՛ր նույնքան երկար, որքան երկար հիշում ես քեզ արված վատությունը։
7. Մերկ մարդը ոչինչ էլ չի կորցնում։ 8. Որտեղ ճիշտ է ուժը, այնտեղ ուժ չունի իրավունքը։
9. Կինն ու ամուսինը պետք է նման լինեն աչքերին և ձեռքերին. երբ ձեռքը ցավում է, աչքերն արտասվում են, իսկ երբ աչքերն են արտասվում, ձեռքերը սրբում են արցունքները։ 10. Հարցնելն ամոթ է մեկ րոպե, իսկ չիմանալը՝ ողջ կյանքում։
11. Քիչ է լինել պարզապես ամուսին և կին, հարկավոր է նաև դառնալ ընկերներ և սիրեկաններ, որպեսզի հետո ուրիշ տեղ դրանք չփնտրել։ 12. Ծանր իրավիճակներում հույսդ դիր միայն քեզ վրա։
13. Նաև այնպես է պատահում, որ տերևը խորտակվում է, իսկ քարը՝ լողում։ 14. Ավելի հեշտ է գտնել 10000 շարքային զինվոր, քան 1 գեներալ։
15. Ցանկացած կին գեղեցիկ է թվում մթության մեջ, հեռավորության վրա կամ էլ թղթե հովանոցի տակից։ 16. Լավ մտածելուց հետո համարձակվի՛ր, համաձակվելուց հետո էլ մի՛ մտածիր։
17. Հաղթանակը հասնում է նրան, ով կես ժամ ավել է սպասում, քան նրա հակառակորդը։ 18. Ճանապարհ ընկնելիս հարկավոր է ուղեկից, կյանքում՝ ընկեր։
19. Հիմար մարդուց ավելի վտանգավոր թշնամի լինել չի կարող։ 20. Մի՛ կանգնեցրու հեռացողին, մի՛ վանիր եկողին:
21. Աստվածացվող տաճարը ճանաչելի է դարպասներով: 22. Դժբախտությունը, ինչպես և պատռված շորը, հարկավոր է թողնել տանը:
23. Մի՛ վախեցիր մի փոքր կռանալ, ուղղվելիս էլ ավելի ուղիղ կլինես: 24. 7 անգամ ընկի՛ր, 8 անգամ բարձրացի՛ր:
25. Արևը չի ճանաչում ճշմարտացիներին, արևը չի ճանաչում սխալվածներին: Այն շողում է առանց ինչ-որ մեկին ջերմացնելու նպատակի: Ինքն իրեն գտած մարդը նման է արևի: 26. Ոչ ոք չի սայթաքում ողջ օրը անկողնում պառկած:
27. 7 անգամ ստուգի՛ր մարդուն կասկածելուց առաջ: 28. Այն տուն, որտեղ ծիծաղում են, գալիս է երջանկություն:
29. Նետի լավ լինելը կախված է այն լարողից: 30. Կատարյալ ծաղկամանը երբեք դուրս չի եկել վատ վարպետի ձեռքերից:
31. Սառը թեյն ու սառը բրինձը տանելի են, իսկ այ սառը հայացքն ու սառը խոսքը՝ անտանելի: 32. Եթե խնդիրը հնարավոր է լուծել, ապա հարկավոր չէ դրա համար անհանգստանալ, իսկ եթե լուծել հնարավոր չէ, ապա անհանգստանալն անիմաստ է:
33. Արագը նույն դանդաղն է, սակայն առանց ընդհատումների: 34. Վատ մարդը փորձում է արդարացնել իր սխալը, լավը՝ ուղղել այն:
35. Եղի՛ր քո սրտի ուսուցիչը, թույլ մի՛ տուր, որ սիրտդ դառնա քո ուսուցիչը: 36. Երբեմն մեկ պահն ավելի արժեքավոր է, քան հարստությունը:
37. Հիսունն այսօր շատ ավելի լավ է, քան հարյուրը՝ վաղը: 38. Եթե կինը ցանկանա, ժայռի միջով էլ կանցնի:
39. Լավ վաճառականը միանգամից ողջ տեսականին չի ցուցադրում: 40. Զգուշացիր լռակյաց մարդուց: