Այս բաղադրատոմսը կօգնի ազատվել ոտքերի այտուցվածությունից, օրգանիզմից կհանի ավելորդ հեղուկը և մեկ շաբաթ անց քաշի նվազում կնկատեք

Այս ըմպելիքը կօգնի օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը: Այն նաև բարենպաստ ազդեցություն է գործում առողջական ընդհանուր վիճակի վրա: Բացի այդ,  կօգնի ազատվել  այտուցվածությունից և ավելորդ քաշից:

Բաղադրատոմս

  • 10-12 ճյուղ մաղադանոս
  • 1 միջին չափի գազար
  • 1 նարինջ
  • ¼ կիտրոն
  • 1 ճաշի գդալ կտավատի սերմեր
  • 100 – 150 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Քամել նարնջի և կիտրոնի հյութ: Ստացված հյութը լցնել բլենդերի մեջ, ավելացնել մանրացված գազարը, մանր կտրատված մաղադանոսը, ջուրը և կտավատի սերմերը:

Այս ամենը լավ հարել  բլենդերում, քամել և խմել:

Խորհուրդ չի տրվում քաղցրացնել ըմպելիքը, քանի որ դա կնվազեցնի  ըմպելիքի արյունավետությունը:

Խմել օրական 1 բաժակ:

Առաջին իսկ շաբաթվա ընթացքում տարբերությունը նկատելի կլինի և քաշը կսկսի նվազել:

Այս միջոցը նաև օրգանիզմից կհեռացնի մակաբույծներին:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր