
Դեղագործական ընկերություններին հարստացնելու և սեփական օրգանիզմը դեղերով վնասելու փոխարեն, փորձեք այս բնական և արդյունավետ միջոցը: Դուք դրա շնորհիվ կազատվեք հազից և կհարստացնեք ձեր օրգանիզմը վիտամիններով:
Բաղադրիչներ
- 2 հասուն բանան
- 2 ճաշի գդալ մեղր
- 400 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ ջուր լցնել և դնել կրակին: Բանանների կեղևը մաքրել և պատառաքաղի օգնությամբ տրորել: Երբ ջուրը սկսի եռալ, վերցնել կրակից և աստիճանաբար ավելացնել բանանները, լավ խառնել, որ ստացվի համասեռ զամգված: Երբ խառնուրդը թեթևակի սառչի, ավելացնել մեղրը:
Ընդունել մի քանի թեյի գդալ այս խառնուրդից օրը 4 անգամ: Ընդունելուց առաջ թեթևակի տաքացնել:
Շատ կարճ ժամանակում կնկատեք, որ հազը սկսում է նահանջել և շուտով դուք լիովին կազատվեք հազից:
Այս խառնուրդը կանոնավորում է նաև քունը, քանի որ օժտված է հանգստացնող ազդեցությամբ: