Դերասան Աբել Աբելյանի նախկին կնոջ առաջին դաջվածքն ու համարձակ ֆոտոշարքը

Օլյա Հակոբյանն արտաքինում նոր փոփոխություն է կատարել․ դերասանուհին մեջքի հատվածում դաջվածք է արել։

Պատկերը տարբեր սիմվոլիկաներից է կազմված, այդ թվում՝ լոտոս և մանդալա: Լոտոսը կյանքի, վերածննդի, կատարյալի ու գեղեցիկի խորհրդանիշն է:

Այն ծաղկում է տիղմի մեջ, բայց կատարյալ է, իսկ ահա մանդալան դերասանուհու պարագայում խորհրդանշում է սեր ու երջանկություն։

Օլյան հասցրել է նոր կերպարում համարձակ ֆոտոշարք իրականացնել ու լուսանկարները հրապարակել Ինստագրամի իր էջում։

Հետևորդները գնահատել են Օլյայի գեղեցիկ դաջվածքն ու դրական արտահայտվել։ Նշենք, որ սա դերասանուհու առաջին դաջվածքն է։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր