Ես նման համեղ պաղպաղակ 30 տարի առաջ էի կերել վերջին անգամ

Պլոմբիրը պաղպաղակի ամենահամեղ տեսակներից է: Շոգ եղանակին կա՞ ավելի հաճելի բան, քան սառը նրբահամ պաղպաղակ համտեսելը:

Բաղադրիչներ

Շաքարավազ 100 գ, Կաթ 125 գ
Վանիլին 5 գ, Ձու 3 հատ
Սերուցք 35% յուղայնությամբ 300 գ

Պատրաստման եղանակը

Կաթը եռացնել, ավելացնել շաքարավազը, վանիլինը և թողնել սառչի: Սառած զանգվածի մեջ ավելացնել ձվի դեղնուցները, լավ խառնել  և տաքացնել, որ ստացվի խտացրած կաթի թանձրությամբ  զանգված:

Սերուցքը հարել, որ պնդանա և ավելացնել կաթնային զանգվածին, լավ խառել և  սառեցնել: Մեկ ժամ անց հանել սառցախցիկից և խառնել և կրկին սառեցնել:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր