Ժելատինով և ածուխով դիմակից հետո դուք ձեր դեմքը չեք ճանաչի և հայելու մեջ նայելուց շարունակ կժպտաք

Դեմքի մաշկը ձգելու, թարմացնելու համար ամենևին կարիք չկա օգտվել թանկարժեք  միջոցներից, շատ մատչելի միջոցների օգնությամբ կարելի է բավականին  մեծ արդյունք ստանալ:

Այս դիմակը վաղուց արդեն փորձված է և այն կիրառում են շատ կանայք:

Բաղադրիչներ

  • 0,5 հաբ ակտիվացված ածուխ
  • 0,5 թեյի գդալ ժելատին
  • 1 թեյի գդալ  տաք ջուր, կարելի է նաև կաթ

Պատրաստման և կիրառման եղանակը

Ածուխի  հաբը մանրացնել, ավելացնել  ժելատինը  և ավելացնել ջուրը, լավ խառնել և դնել միկրոալիքային վառարանի եջ 10-15 վրկ:

Քսել բարակ շերտով  խնդրահարույց հատվածի վրա,  սպասել 10 վայրկյան և քսել երկրորդ շերտը:

Սպասել մինչև  դիմակ-թաղանթը  լիովին չորանա դա կտևի մոտ 20 րոպե: Այս դիմակից հետո  մաշկը դառնում է հարթ, մաքուր և գեղեցիկ:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր