
Այծեղջյուրները ձգտում են ուրախացնել մտերիմներին և դրա համար ջանք չեն խնայում:
Նրանք հաջողակ են և նրանց հաջողակ լինելը վարակիչ է շրջապատի մարդկանց համար:
Այծեղջյուրները ճշտապահ են, երբեք չեն ուշանում:
Նրանց օգնության ու աջակցության վրա կարելի է լիովին հույս դնել: Նրանք զոհաբերության կգնան նաև քիչ ծանոթ մարդու համար:
Նրանք աշխատանքին շատ լուրջ են մոտենում, լիովին նվիրվում են իրենց պատասխանատվություններին:
Խարիզմատիկ են և կարողանում են իրենց շուրջը համախմբել մարդկանց:
Այծեղջյուրները ուժեղ են և համբերատար, նրանք կարողանում են սեփական ուժերով լուծել իրենց խնիրները:
Ունեն վերլուծական մտածելակերպ:
Նրանք անկեղծ են և հավասարակշռված, նրանք ընկերություն են անում նաև իրենց քննադատողների հետ:
Անհարմարավետություները նրանց չեն շփոթեցնում ու չեն խանգարում:
Ընտանիքը նրանց համար սրբություն է, անմնացորդ սիրում են իրենց մտերիմներին:
Նրանց հետ ժամանակն ուրախ է անցնում, երբեք չես տխրի ու ձանձրանա նրա կողքին:
Նվիրված ընկերներ են և գործընկերներ, երբեք ու ոչ մի պարագայում դավաճանության չեն գնում:
Այծեղջյուրներն ունեն զարգացած ինետելետ, և դա նրանց ուժեղ կողմերից մեկն է,սակայն նրանց հզոր մտքի հետ մեկտեղ օժտված են համեստությամբ: